ԳԳոհար Սարգսյան

չնայել Տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը. Փաշինյան

չնայել Տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը. Փաշինյան

Տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը. Փաշինյան

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առցանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց այն մասին, որ Ադրբեջանն արդեն սկսել է Բերձորը շրջանցող նորակառույց ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքը:

Հայկական կողմը նոր ճանապարհի երթուղու շուրջ քննարկումներին մասնակցություն ունեցե՞լ է, և շահագործման դեպքում ինչ ճակատագիր է ունենալու Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակչությունը:

«Տվյալ պարագայում երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը:

Լաչինի բնակիչների խնդիրները մենք կառավարության որոշումներով լուծում ենք: Բնակիչները պետք է բնակարանով ապահովվեն: Ըստ էության Լաչինում այսօր ընտանիքներ չեն ապրում: Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով, կարծում եմ, կլուծվեն: Սուսի վերաբերյալ չեմ կարող ասել, որովհետև այս պահին այդպիսի տեղեկություններ չունեմ»,- ասաց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում