Դուք տեղյակ եք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է, որ 3 տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա Լաչինի միջանցքի երթուղու փոփոխություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են, նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը ԼՂ-ի և Հայաստանի համար ավելի հուսալի և ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է:










