ՆՆարե Թադևոսյան

Անահիտ Ավանեսյանը և Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման հարցերին

Անահիտ Ավանեսյանը և Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել են առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման հարցերին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

 

Նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը:

 

Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը:
 

Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում