ՆՆարե Թադևոսյան

Մինչև տարեվերջ համայնքի միջոցներով կփոխարինվի 467 վերելակ. Երևանի քաղաքապետարան

Մինչև տարեվերջ համայնքի միջոցներով կփոխարինվի 467 վերելակ. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում այս տարի նախատեսված վերելակների փոխարինման ծրագրի ծավալը կավելանա ևս 10%-ով: Օրերս Երևանի ավագանու որոշմամբ շուրջ 410 մլն դրամ հատկացվեց այդ նպատակին: 2022-ին ընդհանուր առմամբ համայնքի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ:

«Այս պահի դրությամբ փոխարինվում է 23 վերելակ, մոտ ժամանակներում եռակի քանակ ենք ունենալու: Օր օրի ավելանալու է աշխատանքների ծավալը, որպեսզի մինչև աշուն աշխատանքներն ավարտին հասցնենք»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնեց ծրագրի իրագործումը:

 

Երևանյան շենքերում գործընթացն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «ՌաֆէլԳրիգ» ընկերությունը: Երևան տեղափոխված վերելակները նախ պահեստավորվում են, հետո՝ հասցե առ հասցե ուղարկվում տեղադրման:

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում