ԳԳոհար Սարգսյան

Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ հնարավոր է լինելու թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը. Քրիստինե Մկոյան

Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ հնարավոր է լինելու թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը. Քրիստինե Մկոյան

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Քրիստինե Մկոյանը կողմ չէ այն գնահատականներին, թե Հայաստանում դատարանների հանդեպ վստահության պակաս կա: 

«Մենք անընդհատ խոսում ենք դատարանների հանդեպ վստահության մասին, սակայն եթե նայում ենք հակադարձ համեմատության մեջ, դատարանների ծանրաբեռնվածությունը հակառակի մասին է խոսում: Կարծում եմ, որ արտադատարանական կարգով վեճերի լուծումը երևի թե իր վերջնական նպատակին չի հասնում, և վեճերի լուծման ողջ հոսքն ուղղվում է դեպի դատարաններ: Դա վկայում է վստահելիության մասին»,- ասաց նա: 

Բարձրագույն ատյանի վարչական պալատի ստեղծմամբ, նրա համոզմամբ, անհերքելի է Վճռաբեկ դատարանի ներկայիս գործող քաղաքացիական և վարչական պալատի ծանրաբեռնվածության թոթափումը: 

«Այդ պալատի ստեղծմամբ մենք հնարավորություն ենք ունենալու նաև թոթափել ծանրաբեռնվածությունը առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ դատարանում»,- ասաց Մկոյանը: 

Մկոյանը Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում