ԱԱրևիկ Աբելյան

Թերեք գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը

Թերեք գետի վարարումից վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են՝ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի հետևանքով ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում