ԼԼիլիթ Սեդրակյան

Հակոբ Սիմիդյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Հակոբ Սիմիդյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։

 

Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին՝ նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարամյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։

 

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի հետ և ոլորտներում իրականացվող ծրագրերին և պատրաստակամություն է հայտնել իր փորձը ծառայեցնել շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումների կյանքի կոչմանը։

 

Տիգրան Գաբրիելյանին վստահված է համակարգել շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, ջրային ռեսուրսների կառավարման, կենսառեսուրսների կառավարման վարչությունների, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները։
 
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում