ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը

Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են երկրի բանակը մեծացնել՝ 150.000 զինվորից հասցնելով 400.000-ի։ Այս մասին հայտնում է Vishegrad 24-ը։

Նախատեսվում է նաև գնել 500 HIMARS բազմակի հրթիռային կայան, 32 F-35 կործանիչ, 250 M1A2 SEPv3 վերջին տարբերակի Abrams տանկ, 8 Patriot զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվել է նաև, որ լեհական բանակը կստանա Piorun MANPADS-ի լրացուցիչ խմբաքանակ։

Կաչինսկու խոսքով՝ այդ միջոցները պետք են, որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում դիմակայել «ռուսական սպառնալիքին»։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել էր երկրի տարածքում ՆԱՏՕ-ի մարտական ​​խումբ տեղակայելու Վարշավայի ցանկության մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում