ԳԳոհար Սարգսյան

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար թեկնածուներ է առաջադրել

ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար թեկնածուներ է առաջադրել

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նստաշրջան:

Քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

Ներկայացվածներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածուներ:

Պատգամավոր Սարգիս Խանդանյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանից հետաքրքրվել է, թե ինչու է թեկնածուներին ներկայացնելու համար ինքը եկել Ազգային ժողով, այլ ոչ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, ինչպես պահանջում է կանոնակարգ օրենքը: 

Դավիթ Խաչատուրյան - Ասեմ, որ պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու կամ այս պահին վիրահատության է ենթարկվում: Այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում