ՀՀայկարամ Նահապետյան

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային ևս 42 հայտ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ շարունակվում են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերի քննարկումները։

ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի, Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ քննարկվել ու գնահատվել են յոթ մարզերից ներկայացված 42 հայտերը։

Դրանք, օրինակ, վերաբերել են Զանգակատուն, Արարատ, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերում ոռոգման ցանցի վերակառուցմանն ու կառուցմանը, Լեռնագոգ բնակավայրում 4500 գծամետր երկարությամբ ջրագծի կառուցմանը, Նոր Հաճնում 2545 մ երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներին, Ստեփանավան համայնքի Արմանիս և Կաթնաղբյուր բնակավայրերի մանկապարտեզների մասնաշենքերի հիմնանորոգմանը, Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից փողոցների բարեկարգմանը, Չինարի բնակավայրում 1400 մ ոռոգման համակարգի կառուցմանը և այլն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում