Սյունիքում 2022-ին մոտ 170 կմ ճանապարհ է կառուցում պետությունը. լայնածավալ աշխատանքներ են ընթանում

ՄՄուշեղ Իսախանյան

Սյունիքում ճանապարհաշինությունը պետության այս պահի առաջնահերթություններից է, նախ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհներին այլընտրանք ունենալու, հետո էլ հնարավոր ապաշրջափակմանը պատրաստ լինելու համար. Հայաստանի հարավը տարածաշրջանային նշանակության խաչմերուկ է:

Այս պահին Սյունիքում մոտ երկու տասնյակ ճանապարհ նորոգվում կամ զրոյից է կառուցվում:

Գործադիրից հավաստիացնում են, որ անցած ձմռանը հայկական մյուս բնակավայրերից կտրված ու մեկուսացած գյուղերն արդեն մի քանի ամիս է՝ էլ այդպիսի խնդիր չունեն. ճանապարհները հիմա անցանելի են, մինչև տարեվերջ էլ ասֆալտապատ ու ավելի բարեկարգ կդառնան:

Խնդիրը, հիշեցնենք, 2021-ի սեպտեմբերին առաջացավ, երբ Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում