ՀՀ նախագահի հարցազրույցը ԲՖՄ-ին

ՀՀ նախագահի հարցազրույցը ԲՖՄ-ին

Գնահատականը տալիս են արդյունքները, ռուսական Բիզնես էֆէմ-ի հետ հարցազրույցում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան Մաքսային միությանն անդամակցության տարիները գնահատելու վերաբերյալ հարցին:

«2015-ին Հայաստանում շատերն էին կասկածում, թե արժի արդյոք դառնալ միության անդամ՝ չունենալով կառույցի որևէ երկրի հետ ցամաքային սահման, նույնիսկ երկաթուղային ճամապարհ»,- ռուսաստանցի լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատերն էին կասկածում, բայց ոչ մեծամասնությունը:

«Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել և առաջին արդյունքները տեսնում ենք: 2016 թվականից սկսած մեզ մոտ տնտեսական վիճակը կայուն է», - ասել է նախագահ Սարգսյանը ու մատնանշել տվյալները. այս տարվա 8 ամսվա ընթացքում ՀՆԱ-ի աճ, անցած տարվա ընթացքում տեղական ապրանքների արտահանման աճ ինչպես Ռուսաստան, այնպես էլ ԵԱՏՄ մյուս երկրներ. առեւտրաշրջանառության ոլորտում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը ավելի քան 34% է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում