Լայնածավալ բնակարանաշինություն Ստեփանակերտում

ՆՆարեկ Սահակյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվում: Ճարտարապետական ժամանակակից լուծումներով այն կլինի Ստեփանակերտի գեղեցիկ անկյուններից մեկը, համոզված է նախագծի գլխավոր ճարտարագետը:

Էդուարդ Հովհաննիսյան ախագծի գլխավոր ճարտարագետ- Համալիրի կազմում 3 բնակելի շենք է, երկուսը՝ 12 հարկանի, ընդ որում` քանի որ յուրաքանչյուր շենք բաժանվում է հակասեյսմիկ կարերով, նրանք իրենց հերթին բաժանվում են բլոկ-սեկցիաների: Իրենց կազմում երևի բնակելի մակերեսը կկազմի 4,5 հազար քառակուսի մետր, կկազմի 84 բնակարան:

2021-ի մայիսից տարածքում երկու շինարարական ընկերություն է աշխատում: Բարձրահարկերի համար ընտրել են սեյսմակայուն կոնստրուկտիվ սխեմաներից մեկը՝ սալի վրա են հիմքերը, որ հետագայում գրունտային խնդիրներ չլինեն, իսկ կմախքը միաձույլ երկաթբետոնե կարկաս է: Ի դեպ, շինարարության երկրորդ փուլում այստեղ ևս 3 շենք է նախատեսվում:

Անդրեաս Աբաղյան շխղեկ- Մենք կառուցում ենք բազմահարկ շենք, և այն պետք է բոլոր նորմերին համապատասխանի, քանի որ այստեղ ապրելու են մեր քաղաքացիները, և պետք է կազմակերպենք, որակի առումով այն ուշադրությունը սևեռենք, ստանդարտներից մի բան էլ ավելի կարողանանք ապահովել որակի հարցում:

Պետական ու բարեգործական միջոցներով Արցախում 3200 բնակարան է կառուցվում 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար: 300 նոր բնակարան շահագործման է հանձնվել 2021-ի վերջին:

Արամ Սարգսյան (Արցախի քաղաքաշինության նախարար-Ընթացիկ տարում շահագործման է հանձնվելու ավելի քան 700 նոր բնակելի տուն՝ ընդհանուր հանրապետության տարածքում:

Բնակարանաշինության տեխնիկական հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ որակը տեսչական մարմինների ուշադրության կենտրոնում է:

Լայնածավալ բնակարանաշինությունը Ստեփանակերտում 12 շինհրապարակ է ձևավորել: Մամիկոնյան 21 հասցեում ներդրումային ծրագրով կառուցվում է բնակելի համալիր:

Միքայել Սարգսյան արտարապետ- Հատակագծում անկյունային լուծումով շենք է՝ բաղկացած երկու մասնաշենքից: Առաջին մասնաշենքում 16 հարկայնություն է, երկրորդ մասնաշենքում՝ 17, որից մի հարկը ամբողջությամբ ստորգետնյա է, որի ամբողջ տարածքը նախատեսում ենք իբրև ավտոկայանատեղի օգտագործենք: Մուտքը կազմակերպված է Մամիկոնյան փողոցից:

Համալիրում նախատեսված է 171 բնակարան: Գրեթե մեկ տարի շինարարներն այստեղ կատարել են հողային, երկաթբետոնե հիմքի կառուցման աշխատանքներ: Կապալառու ընկերության ներկայացուցիչն ընդգծում է՝ պատասխանատվությունը մեծ է:

Նաիրի Սարգսյան (Կապալառու ընկերության տեղամասի պետ- Մի սանտիմետրի բացթողում չունենամ, սխալ պիտի չունենամ, որ ժամ առաջ կարողանամ հասցնել մեր հայրենակիցներին ապահովել իրենց կացարաններով:

Բազմաֆունկցիոնալ համալիրը կունենա ընդարձակ ճեմասրահ և հասարակական նշանակության տարածք: Այն կլինի Ստեփանակերտի ամենաբարձրահարկ շենքը և շահագործման կհանձնվի 2024-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում