Քիմիայի և ռուսաց լեզվի քննություն՝ քննական 15 կենտրոնում

ՔՔրիստինե Ոսկանյան

Կարեն Բաբախանյան (դիմորդ) - Երկրորդ քննությունն է, դիմել եմ ստոմատոլոգիայի բաժին, հուսով եմ՝ լավ կստացվի, կընդունվեմ:

Միասնական քննությունների առաջին փուլի վերջին օրն է: Դիմորդներից շատերի վերջին «փորձությունը»: Կարենն այս քննական կենտրոնում բժշկականի միակ դիմորդը չէ: Լևոնն էլ իրեն բժշկության ոլորտում է տեսնում:

Լևոն Հարութունյան (դիմորդ) - Թևս էի կոտրել, դրանից հետո որոշեցի դառնալ տրավմատոլոգ, բայց բժիշկ փոքր ժամանակից եմ ցանկացել դառնալ:

Դիմորդները երկու առարկայից են գիտելիքները ստուգում: Քիմիա հանձնելու համար հայտագրվել է 1295 հոգի, ռուսերեն նախընտրողները 355 են: Հանրապետությունում քննական 15 կենտրոն է ձևավորվել. 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Մայրաքաղաքում միայն համար 14 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում են դիմորդները երկու առարկա հանձնել: Մնացած կենտրոններում միայն քիմիայի քննություն է եղել:

Նորայր Մարտիրոսյան (քննական կենտրոնի ղեկավար) - «Ռուսաց լեզվից» 55 դիմորդ, «Քիմիայից»՝ 63 դիմորդ: Այս պահի դրությամբ ունենք բացականեր ռուսերենից՝ 10 բացակա, քիմիայից՝ 3 բացակա: Գուցե ուշացել են:

Ռուսերենի քննության համար սահմանված է 2.5 ժամ, «Քիմիայի» դեպքում դիմորդները 3 ժամ ունեն: Կարգը ներկայացրել են, թեստերը՝ բաժանել, մեկը ԳԹԿ-ից առանձին ծրարով են ստացել:

Նորայր Մարտիրոսյան - Երեխան տեսողության խնդիր ունի, խնդրել են, որ թեստը ինչքան հնարավոր է՝ խոշորացվի, որ տեսանելի լինի: Աանձին թեստ ենք պատրաստել:

Քննության ամբողջ ընթացքում ծնողները էկրաններից իրենց դիմորդին էին փնտրում, հետևում: Առջևում անհանգիստ երեք ժամն է՝ մինչև քննության ավարտը: Այս փուլով բուհական ընդունելությունը դեռ չի ավարտվում: Առջևում նաև լրացուցիչ փուլն է:

Նորայր Մարտիրոսյան - Լրացուցիչ փուլը հուլիսի 4-ին սկսվելու է 6 առարկայից, մասնակցելու են նրանք, ովքեր հիվանդ են եղել, դրսից եկած երեխաները:

Եվս մեկ շաբաթ, և դիմորդների մեծ մասը կիմանա՝ ընդունվո՞ւմ է արդյոք իր նախընտրած բուհը, թե՞ ոչ: Հուլիսի 4-ի քննությունից հետո էլ կճշգրտվի լրացուցիչ փուլի մասնակիցների կարգավիճակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում