ԼԼիլիթ Ասատրյան

Մեկնարկել է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 33+606 (28 կմ) հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Ճանապարհի շարունակության՝ ևս 7 կմ երկարությամբ հատվածի (կմ 33+606-կմ 40+606) հիմնանորոգումը նախատեսված է 2023 թվականին։

35 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքն է 4.5 մլրդ դրամ, 2022 թ. կհատկացվի 3.4 մլրդ դրամ, 2023 թ.՝ 1.1 մլրդ դրամ։ Ֆինանսավորման աղբյուր՝ ՀՀ պետական բյուջե։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում