ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված ծառերի, տների և շենքերի տանիքների պոկվելու մասին. Փամբուխչյան

ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվում կոտրված ծառերի, տների և շենքերի տանիքների պոկվելու մասին. Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` տեղեկություններ հաղորդելով այսօր ուժեղ քամու պատճառած վնասների մասին:

«Ժ․19։44-ից ՃԿԱԿ 911 ԱԿ-ում բազմաթիվ ահազանգեր են ստացվում, կոտրված/շրջված ծառերի, պոկված էլ․լարերի, հոսանքաանջատումների, վերելակում արգելափակված քաղաքացիների, տների և շենքերի տանիքների պոկվելու/վնասված լինելու վերաբերյալ։

Ըստ առաջնայնության` կանչերը սպասարկվում են հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կամ փոխանցվում են համապատասխան ծառայություններին (կոմունալ, էլ․ցանց)։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում