ԼԼիլիթ Ասատրյան

Հողաշերտի նստվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հողաշերտի նստվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Հունիսի 22-ին, ժամը 19:40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի մոտակայքում, ավտոճանապարհին առկա է մոտ 50 սմ լայնությամբ և 1 մ խորությամբ փոս, որը խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի նստվածք (մոտ 200 սմ լայնությամբ և մոտ 1,5 մ խորությամբ)․ կա հետագա նստվածքի առաջացման վտանգ։

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում