Շոտլանդիա. անկախության հանրաքվեից ժամեր առաջ

Շոտլանդիա. անկախության հանրաքվեից ժամեր առաջ

Այո, թե՝ ոչ: Այս երկու կարճ բառերն Շոտլանդիան երկու մասի են բաժանել, երկու գրեթե հավասար մասի:

Անկախության հանրաքվեն արդեն երկու տարի ամենաքննարկվող թեման է ոչ միայն քաղաքական հարթակներում, այլև գարեջրատներում և ընտանիքներում: Հանրաքվեին մասնակցելու ակտիվությունն անչափ մեծ է: Ընտրողների 97 տոկոսն արդեն գրանցվել է պատմական քվեարկության համար: Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի բնակիչներն իրենց տեսակետներն են հայտնում, թե ինչու պետք է այո կամ ոչ ասել և դրանցից որն ավելի լավ կլինի երկրի համար:

Վճռորոշ քվեարկությանն ընդամենը ժամեր են մնացել, մինչդեռ հարցումների արդյունքների հիման վրա որևէ որոշակի կանխատեսում անհնար է անել, քանի որ Լոնդոնից  անջատվելու կողմնակիցների և հակառակորդների ձայները գրեթե հավասար են:
Կողմնակիցները միայն 4 տոկոսով են զիջում հակառակորդներին: Երեկ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները միասին խոստացան ավելի լայն ինքնավարություն շնորհել, եթե Շոտլանդիան նախընտրի Միացյալ թագավորության հետ մնալ: Լեյբորիստների առաջնորդ էդ Միլիբենդի կարծիքով՝ սեպտեմբերի 18-ին շոտլանդացիներն ինչի օգտին էլ քվեարկեն, Մեծ Բրիտանիային քաղաքական անխուսափելի փոփոխություններ են սպասում:

Շոտլանդիայի հանրաքվեի հետ կապված զարգացումներին անհամբեր  հետևում է նաև ողջ աշխարհը, մասնավորաբար, այն երկրները, որոնք նույն ցավով են տառապում. Եվրոպայում՝ Իսպանիան, Մերձավոր Արևելքում էլ այն պետությունները, որտեղ ապրող քրդերը ձգտում են անկախ պետություն ստեղծել:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում