ԱԱրսեն Մկրտչյան

«Սևան» ազգային պարկի լողափերը կահավորվում և բարեկարգվում են

«Սևան» ազգային պարկի լողափերը կահավորվում և բարեկարգվում են

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից և հիշեցնում, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է երեք հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

 

ավտոկայանատեղի.
 
շվաքարաններ.
 
հանդերձարաններ.
 
սանհանգույցներ.
 
ցնցուղարաններ.
 
խաղահրապարակներ:
 

 

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

 

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
 

 

Հասցեներ՝

N 1 հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա).

 
N 2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա).
 
N 3 հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։ 
 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում