ԱԱրսեն Մկրտչյան

Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին

Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։

 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

 

«Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը, վստահաբար, Ձեր կենսագրության մեջ կարևոր փուլ կլինի։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք և փորձել եք անել»,- ասել է նախարարը։
 

 

Սանոսյանը շնորհավորել է Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբանակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին, և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ի շահ ՀՀ քաղավիացիայի։
 
«Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,- ասել է նախարարը։
 

 

Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նշելով, որ հաջորդիվ էլ կփորձի իր հնարավորությունների սահմաններում աջակցել քաղավիացիայի կոմիտեին։

 

Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են: «Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,- ասել է Խաչատրյանը։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում