ԳԳոհար Սարգսյան

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

Գետառի վրա ջրերի մաքրման կայան կկառուցվի

2023 թվականին նախատեսվում է իրականացնել Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը։

Այս մասին որոշումն ընդունվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում։

Ծրագրի նպատակն է բարելավել Երևանյան լճի և Հրազդան գետի էկոլոգիական վիճակը։

Ըստ նախագծի՝ Հրազդան գետի ջրի որակի բարձրացմամբ ոռոգելի տարածքներում աճող գյուղատնտեսական մթերքների որակը կբարելավվի։

«Նախատեսվում է Գետառը Հրազդան գետ լցվելու հատվածում ունենալ կեղտաջրերի մաքրման լոկալ կայան, որը բաղկացած կլինի 2 մասից, այսինքն՝ իրականացվի մեխանիկական մաքրում, կոշտ կենցաղային թափոնների որսում և դուրսբերում։ Կտեղադրվի նաև աերացիայի համակարգ, որի միջոցով ջուրը թթվածնով կհագեցվի»,- ասաց Երևանի  քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում