ԳԳոհար Սարգսյան

Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

Երևանի թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

Երևանի ավագանու որոշմամբ թիվ 22 հիմնական դպրոցը կանվանակոչվի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունով։

Միջնորդությունը ներկայացրել է դպրոցը։ Այն հավանության է արժանացել դպրոցի մանկավարժական, աշակերտական, ծնողական, կառավարման խորհուրդների կողմից։

Գևորգ Արշակյանը ծնվել է 1996 թվականին Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ և միաժամանակ սովորել երկու ֆակուլտետում՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում՝ առկա, իսկ իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա ուսուցմամբ։

Սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում և կամավոր մեկնել ժամկետային ծառայության Արցախ։

2020 թվականին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և զորացրվել։ Պատերազմի լուրը ստանալուն պես ԵՊՀ-ում կազմել է կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս։

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել 2 հրազենային վիրավորում, բայց շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը։ Տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է։

Արցախի նախագահը հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրել Գևորգ Արշակյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում