ԱԱրևիկ Աբելյան

Սիրիայում ՌԴ դեսպանատան խորհրդականին են ներկայացվել Դարայա շրջանում հայ ականազերծողների աշխատանքների արդյունքները

Սիրիայում ՌԴ դեսպանատան խորհրդականին են ներկայացվել Դարայա շրջանում հայ ականազերծողների աշխատանքների արդյունքները

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պավել Ռասսադինը հունիսի 19-ին այցելել է Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից։

Ռուսաստանի Դաշնությունը ականազերծման փորձնական ծրագրի մեկնարկին աջակցող դոնորների թվում է:

Այցի ընթացքում «ՀԱՓԿ» ծրագրի ղեկավար Արկադի Տոնոյանը խորհրդականին ներկայացրել է նախատեսված աշխատանքների ծավալը, ինչպես նաև մինչև օրս իրականացված աշխատանքների արդյունքները։

2021 թվականի դեկտեմբերից մեկնարկած պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագրի ընթացքում թիմերը մինչև այսօր մաքրել են մոտ 413 730 ք. մ հիմնականում գյուղատնտեսական տարածք և հայտնաբերել 265 միավոր պայթուցիկ զինամթերք։ Այս ծրագրի վերջնական նպատակն է մաքրել ընդհանուր 1 մլն ք. մ գյուղատնտեսական հողատարածք։

Հյուրերն այցելել են աշխատանքային տեղամաս, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, մեթոդներին։

Դեսպանության Խորհրդականը և Դամասկոսում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ղեկավարը բարձր են գնահատել «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հմուտ մասնագետների կատարած աշխատանքները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում