ԼԼիլիթ Ասատրյան

Զարեհ Սինանյանը Մոսկվայում մասնակցել է Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին

Զարեհ Սինանյանը Մոսկվայում մասնակցել է Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայում մասնակցել է Հայ իրավաբանների ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովին։ Հայ իրավաբանների ասոցիացիան մասնագիտական կառույց է, որը ներառում է 57 մասնաճյուղ և 500 բարձրակարգ մասնագետներ ամբողջ Ռուսաստանում:

Համաժողովի ընթացքում Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի անդամներին` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների իրավական պաշտպանության ամրապնդման ոլորտում կատարած որակյալ աշխատանքի համար։

«Մեր գրասենյակը հատկապես կարևորում է սփյուռքի մասնագիտական ցանցերի ամրապնդումը, որը կառավարության ծրագրում սփյուռքի հետ աշխատանքի ուղղություններից մեկն է։ Հայ իրավաբանների ասոցիացիան նման ցանցի իրական օրինակ է»,- ասաց Գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվանից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ասոցիացիայի միջև գործընկերային հարաբերություններն ամրագրվել են հուշագրով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում