ԱԱրսեն Մկրտչյան

Տավուշի մարզպետը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները

Տավուշի մարզպետը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, որի պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։

 

Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել Էլիան Չավային մարզում իրականացրած մարդասիրական ծրագրերի համար, այնուհետև շնորհավորել ենթապատվիրակության նորանշանակ ղեկավարին և իր պատրաստակամությունը հայտնել՝ հնարավորությունների սահմաններում աջակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նոր ծրագրերի իրականացման հարցում։

 

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը և համագործակցության ճանապարհային քարտեզը։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում