ԱԱրսեն Մկրտչյան

Վահագնի թաղամասի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

Վահագնի թաղամասի մոտակայքում զինամթերք է հայտնաբերվել

Հունիսի 20-ին՝ ժամը 09։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ  խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ՁՀՆ-7-ի նռնակ է՝ առանց առաջնային պայթուցիչի, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում