Հացահատիկի խնդիրը գլոբալ է, կարող է սովի մատնել մի քանի տասնյակ միլիոն մարդու. ահազանգում է ՄԱԿ-ը

ԳԳևորգ Թոսունյան

Ռուս-ուկրաինական ճգնաժամն աշխարհը կանգնեցրել է նոր՝ հացահատիկային ճգնաժամի առջև:

Իրար հետ հակամարտող այս երկրները միասին ապահովում էին աշխարհում սպառվող ցորենի մոտ մեկ երրորդը:

Հիմա ճանապարհները փակ են, միջազգային շուկայում գները՝ շարունակ աճող: Հայաստանը, բարեբախտաբար, դեֆիցիտ այս պահին չունի:

Հաց այդքան սիրող երկրում սպառվող ցորենի միայն մեկ երրորդն է տեղում արտադրվում, մնացածը ներկրվում է Ռուսաստանից:

44-օրյա պատերազմից հետո Արցախում հացահատիկի ցանքատարածքները կրճատվեցին: Բացը լրացնելու համար Հայաստանի Կառավարությունը փորձում է խրախուսել ցորեն մշակող գյուղատնտեսներին: Բայց երկրի վարելահողերի մոտ կեսը շարունակում է անմշակ մնալ: 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում