Մեղրիում ծորակից անգամ խխունջ է գալիս, ջուրը խորհրդային ժամանակների երկաթե խողովակներով է հոսում

ՄՄուշեղ Իսախանյան

Պարենային ապրանքներից էլ կարևոր՝ ջրի խնդիրն է խիստ սուր Սյունիքի Ագարակ ու Մեղրի համայնքներում:

Բնակիչները պնդում են՝ սարերից եկող զուլալ ջուրը մաքրման կայաններում մի բան էլ աղտոտվում է, նոր հասնում իրենց ծորակներ: Ջրամատակարարում ապահովող «Վեոլիա» ընկերությունում անգամ չեն ժխտում՝ մաքրման կայանները քանդման ենթակա են, բայց համարում են՝ իրենց պարտավորությունը չէ, պետությունը թող մտածի:

Կառավարությունում խնդիրն ուսումնասիրել են դեռ երկու տարի առաջ, նախորդ տարի նոր կայանների նախագծման աշխատանքներն ավարտել են, բայց կառուցման համար դեռ միջոցներ են որոնում: Մինչ այդ Մեղրիում և Ագարակում բնակիչները շարունակում են սարերից հոսող պաղ ջուրը եռացնել ու սառեցնել՝ հիվանդություններ ձեռք չբերելու համար:

Ապրել Հայաստանի ամենաշոգ վայրերից մեկում ու զրկված լինել խմելու մաքուր ջրից: Մեղրեցիների ու ագարակցիների արդարացի դժգոհությունը պատասխանատուներին է փոխանցել Մուշեղ Իսախանյանը՝ փորձելով լսել հարցի լուծման տարբերակներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում