ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Աշտարակի խճուղում. ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել

ՃՏՊ Աշտարակի խճուղում. ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել

Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում