Անաշխատունակության թերթիկի առցանց տրամադրում. բարեփոխումներ առողջապահության ոլորտում

ՌՌոզա Խաչատրյան

Պոլիկլինիկաներում ժամերով հերթում սպասելուց ազատվել հնարավոր է ընդամենը էլեկտրոնային հերթագրմամբ: Առողջապահության նախարարության նոր բարեփոխումն է էլեկտրոնային առողջապահության ոլորտում:

Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ- Ինչն է մեզ նյարդայնացնում, և ինչ խնդիրներ ենք մենք տեսնում պոլիկլինիկա գնալիս: Դրանք են՝ հերթեր, հերթեր, հերթեր: Այս ամենը տեսնելով` մենք մշակել ենք այնպիսի մի հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրումներ, որն արդեն գործում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում:

Էլեկտրոնային առողջապահությունը ընդհանուր տեղեկատվական թվային բազա է, բուժծառայության որակ և հասանելիություն ապահովող հարթակ, որը բուժառուներին ճիշտ քայլերի հերթականությունն է ցույց տալիս՝ խնայելով նրանց ժամանակը:

Ավետ Մանուկյան Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն) - «Արմեդ»-ը քաղաքացուն հնարավորություն է տալիս հերթագրվելու, տեսնելու իր կատարած այցի արդյունքում տեղի ունեցած գործողությունները, լրացրած փաստաթղթերը:

Հարթակը կարելի է օգտագործել ինչպես «Արմեդ» հեռախոսային հավելվածի, այնպես էլ armed.am կայքի միջոցով՝ ընտրելով օրը, ժամը: Փաստաթղթերը նախօրոք պատրաստվում են, և նշանակած ժամին բժիշկը սպասում է բուժառուին:

Արտակ Ջումայան - Այս տարի 14 մատյան ենք թվայնացրել, որը տալիս է հնարավորություն մեր հերթագրվելուց հետո մի շարք տեղեկատվական ինֆորմացիա ավտոմատ լրացնել համակարգ, և դրա վրա բժիշկը ժամանակ էլ չի ծախսի:

Նշանակելով համապատասխան բուժում, դեղատոմս կամ անաշխատունակության թերթիկ՝ էլ հարկ չի լինի գնալ, սպասել պոլիկլինիկայի տնօրենի ստորագրությանը: Արդեն կա նաև անաշխատունակության թերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Այն հասնում է գործատուին ավտոմատ: Պացիետն անելու ոչինչ չի ունենում:

Ավետ Մանուկյան - Քաղաքացին կարող է մինչև այցը կամ այցի ընթացքում, իր բանկային քարտը կցելով հավելվածին, միանգամից վճարում կատարել: Կտրոն բերել, հերթ կանգնել չկա:

Հնարավորություններ են հիմա ավելացվում, որ քաղաքացին վերահսկի իր մոբայլ հավելվածը, թե ով կարող է տեսնել իր անձնական տվյալները, ով՝ ոչ:

Արտակ Ջումայան - Ծրագիրը թանկ է և սպասարկում պահանջող, մարզային ԲԿ-ները չունեն այդ հնարավորությունը, մենք իրենց համար ամբողջովին նույն գործողությունն ապահովեցինք «Արմեդ» համակարգում:

Սկսել են Երևանի պոլիկլինիկաներից, հունիսի 1-ից թվայնացումը ներդրվել է նաև Գյումրու և Վանաձորի ԲԿ-ներում: Նախարարության նպատակն է գործընթացը փուլային եղանակով ներդնել բոլոր բուժհիմնարկներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում