ԼԼիլիթ Ասատրյան

Պարույր Սևակի պոեզիայի սիրահարներն այցելել են նրա հայրենի գյուղ` Զանգակատուն. այսօր բանաստեղծի հիշատակի օրն է

Պարույր Սևակի պոեզիայի սիրահարներն այցելել են նրա հայրենի գյուղ` Զանգակատուն. այսօր բանաստեղծի հիշատակի օրն է

Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Արարատի մարզպետարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, Սևակի պոեզիայի սիրահարները, ավանդույթի համաձայն, այսօր այցելել են նրա հայրենի գյուղ՝ Զանգակատուն:

Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ ավտովթարից զոհվել է ականավոր բանաստեղծը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։ Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում