ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծվել է «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

Ստեղծվել է «Սթարմուս» փառատոնի կազմակերպման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը նախատեսվող «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի կազմակերպման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համանախագահելու են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հանձնաժողովի ամբողջական կազմը՝ այստեղ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում