Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում ընդունելու հարցը. Իշխան Սաղաթելյան

ՎՎարդան Հովսեփյան

Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշումը հեշտ չի եղել՝ հայտարարել է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Դիմադրություն» շարժումը պայքարը շարունակելու է: Դրա համար որոշել են շարժման կառուցվածքի վերափոխման և մարտավարության նոր մոտեցումներ որդեգրել: Սկսելու են ճյուղավորված շարժում, ձևավորելու են կառույցներ:

Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Հսկայական արդյունք ենք ունեցել՝ այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով:

Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի և վրանների արդյունավետության հարցը: Գիտեք՝ լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշում ընդունելու հարցը: Մեր խնդիրը ոչ թե վրաններով ցույց տալն էր մեր վճռականության մասին կամ ինչ-որ շրջանակների ինչ-որ բան ապացուցելը, այլ այս պայքարն արդյունավետ կազմակերպելը և վերջնական արդյունքի հասցնելը:

Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում