ԳԳոհար Սարգսյան

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

«Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական և արժեքային հատկանիշներով համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին և այն կարևորագույն առաքելությանը, որը, մեր կարծիքով, պիտի ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,- ասաց Կոնջորյանը:

Կոնջորյանը վստահություն հայտնեց, որ Վարդապետյանն ընտրվելուց հետո կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է իր խղճի առջև պատասխանատու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում