ԳԳոհար Սարգսյան

Երևանի և Ցինդաոյի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

Երևանի և Ցինդաոյի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում:

 

Հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների քարտուղարներ Մարկոս Հարությունյանն ու Անի Խաչատրյանը:

 

Ցինդաո քաղաքից ստորագրման արարողությանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

 

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնելու քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

 

 
«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր ստորագրվող հուշագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև գործակցության բավական հետաքրքիր ուղղություններ: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի ձեր փորձը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

 

Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունն իր հերթին նկատել է, որ համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա բազմոլորտ գործակցություն ծավալելու հարցում:
 

 

«Չինաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արդեն 30 տարվա պատմություն ունի, և շատ կարևոր է, որ այսօր գործակցության հիմքեր են դրվում նաև քաղաքների և տեղական իշխանությունների մակարդակով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք փաստաթղթի լիարժեք կիրառմանը»,- նշել է Լիու Ծիանծունը:

 

Հանդիպման շրջանակում ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում և Չինաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում