ԱԱրևիկ Աբելյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Հունիսի 15-ին՝ ժամը 15:31-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղից Արենի գյուղ տանող հատվածում, ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ին VAZ-2121 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել (մոտ 5 մ) և հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում