ԱԱրսեն Մկրտչյան

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Կատարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

 
Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ, Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։
 
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:

 

Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում