ԱԱրսեն Մկրտչյան

Խորհրդարանն ավարտեց ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները

Խորհրդարանն ավարտեց ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արփինե Դավոյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի նախագիծն անփոփոխ է մնացել:

Փոփոխությունների ընդունման արդյունքում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի 2015 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով ամրագրված կանոնակարգումներին: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի և Կառավարության եզրակացությունները դրական էին:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց երեկ և այսօր քննարկված օրինագծերը: 

«Ազգային ժողովի 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանը համարում եմ փակված»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում