ԱԱրսեն Մկրտչյան

Պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն. Վահրամ Դումանյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն. Վահրամ Դումանյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Մեզանից հեռացավ ստեղծագործական հանրության ամենաինքնատիպ և սիրված դեմքերից մեկը, պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն:

Ռաֆայել Քոթանջյանն իր արվեստով հիացրել է հազարավոր հանդիսական­ների: Մեր սրտերում նա միշտ կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արտիստ:

Ցավակցությունս եմ հայտնում Քոթանջյանի ընտանիքին, ընկերներին, արվեստի երկրպագուներին: Ընդունե՛ք իմ վշտակցությունը: Ուժ և մխիթարություն եմ մաղթում ձեզ այս ծանր պահին»,- ասված է ԿԳՄՍ նախարարի խոսքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում