ԱԱրևիկ Աբելյան

Արդեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

Արդեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ՝ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արդեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ:

Պրոֆեսոր Փաթափությանն ունի ակնառու նվաճումներ մոլեկուլային կենսաբանության և նյարդաֆիզիոլոգիայի բնագավառում: 2021 թվականին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում՝ ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար։

Արդեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Բեյրութում: 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։

2000 թվականին դարձել է Scripps հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում, 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում:

Ներկայում Փաթափությանը ղեկավարում է ամերիկյան Scripps գիտական հաստատության «Փաթափության փորձագիտական տարրալուծարանը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում