ԳԳևորգ Թոսունյան

Այսօր Արյան դոնորների համաշխարհային օրն է

Այսօր Արյան դոնորների համաշխարհային օրն է

Հունիսի 14-ն Արյան դոնորների համաշխարհային օրն է՝ հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արյան դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։

 

Սա ևս մեկ հնարավորություն է`
 
  • շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար.
  • ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը.
  • բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը.
  • խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմինը, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։ 

 

Միջոցառումներ են տեղի ունենալու նաև մարզերում գործող արյան փոխներարկման կայաններում (Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Գորիս)։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում