ԳԳոհար Սարգսյան

Նախագծով կարգավորվում է վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը

Նախագծով կարգավորվում է վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով կարգավորվում է վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը:

Սահմանվել է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ, տվյալ ծանուցումը կտեղադրվի նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացուցային հինգերորդ օրն անձն այլևս կհամարվի պատշաճ ծանուցված:

«Այսօր հնարավորություն կա՝ որոշակի վարչական վարույթների իրականացման ժամանակ քաղաքացին իրավունք ունի տեղեկացված լինելու և մասնակից լինելու իր հանդեպ նշանակված վարչական վարույթներին, և առանց իր ներկայության այդ պրոցեսը չի կարող տեղի ունենալ: Մի շարք քաղաքացիներ, երբեմն օգտվելով այն հանգամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել, նրանք այնպես են անում, որ չլինեն ծանուցված»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը թույլ է տալիս լրացնել այս բացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում