ԼԼիլիթ Ասատրյան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և շահագործման հանձնվել

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնվել է և շահագործման հանձնվել

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման:

«Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ «Դալմա Գարդեն Մոլից» դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի «Դալմա Գարդեն Մոլ»:

Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:

Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,- հայտնում են քաղաքապետարանից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում