ԼԼիլիթ Ասատրյան

Հրամանատարաշտաբային զորավարժություն` զորամասերից մեկում

Հրամանատարաշտաբային զորավարժություն` զորամասերից մեկում

N զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 13-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ներկայացվել պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, գործողությունների հաջորդականությունը:

Զորամիավորման ղեկավար կազմը բարձր է գնահատել զինծառայողների պատրաստությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում