ԳԳոհար Սարգսյան

Իր կյանքով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին. Հրաչյա Սարգսյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Իր կյանքով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին. Հրաչյա Սարգսյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:

 
«Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը:
 
Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:
 
Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:
 
Մենք կկարոտենք այդ գույնը:

 

Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...»,- ասված է ցավակցական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում