ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է

Երևանում այսօր մեկնարկել է եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Քննարկումներին մասնակցելու համար դեռ երեկ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Այստեղ են նաև Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի գործադիր մարմինների ղեկավարները, իհարկե նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ու Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդը նախ նեղ, ապա ընդլայնված կազմով քննարկում է ներքին շուկաների գործունեությանը, առևտրին, ագրոարդյունաբերությանն ու էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր: Օրակարգում են նաև նախագծեր՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի մասին: Նիստի մանրամասները՝ «Օրակարգ»-ի թողարկումներում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում