ԼԼիլիթ Ասատրյան

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին` ժամը 15։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում ցեխակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, այնուհետև 22 քաղաքացու տեղափոխել Մեծ Պարնի գյուղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում