Փողոցային ապօրինի առևտրի դեպքում ապրանքը բռնագրավել թույլատրող օրինագիծ է շրջանառվում

ԼԼիլիթ Ասատրյան

Բացօթյա առևտրի դեմ պայքարը Հայաստանում անհույս ձախողված է: Թե՛ մարզերում, թե՛ Երևանում ծայրամասային բակերից մինչև կենտրոնական փողոցներ, կամայական վայրերում կարելի է տեսնել բանջարեղեն կամ ձուկ վաճառողների: Տարիներ շարունակ այս խնդիրը չի լուծվում ու ոչ միայն կամքի, այլև անհրաժեշտ գործիքակազմի բացակայության պատճառով:

Եթե քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը փողոցում առևտուր անողի նկատի, կարող է տուգանել, բայց ապրանքն առգրավելու լիազորություն չունի, վաճառողն էլ հիմնականում տուգանքը չի մուծում, պաշտոնյայի հեռանալուց հետո շարունակում է իր գործը:

Բացօթյա առևտուրը ոչ միայն էսթետիկ չէ, այլև վտանգավոր: Եթե փողոցից որևէ բան եք գնել ու օրինակ՝ թունավորվել, պատասխանատուին գտնելը հեշտ չէ, խանութների, շուկաների դեպքում կա հստակ հասցեատեր, փողոցում աղտոտումը անհամեմատ շատ է, սպառողներին պաշտպանելու մեխանիզմներ գրեթե չկան:

Հիմա շրջանառվում է մի օրենք, ըստ որի, համայնքային իշխանությունը կարող է ոչ միայն տուգանել օրինախախտներին, այլև բռնագրավել վաճառվող ապրանքը:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում