ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմինը կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում. ԱԻ նախարարի ուղերձը

Տեսչական մարմինը կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում. ԱԻ նախարարի ուղերձը

Այսօր` հունիսի 11-ին, լրացավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կազմավորման 4-ամյակը։ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը որպես տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ ելույթ է ունեցել, մասնավորապես նշելով.

«Շնորհավորում եմ Ձեզ տեսչական մարմնի կազմավորման 4-ամյակի կապակցությամբ։ Տեսչական մարմինը, որպես վերահսկող կառույց, շատ կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում։ ԱԻ նախարարությունն առնվազն երկու ոլորտում՝ տեխնիկական անվտանգության և հրդեհային անվտանգության, սերտ համագործակցում է տեսչական մարմնի հետ։

Հետևաբար, տեսչական մարմնի արդյունավետ աշխատանքում մենք շահագրգռված ենք։ Վստահ եմ, որ մեր երկու կառույցների սերտ համագործակցության արդյունքում՝ կունենանք էլ ավելի բարեփոխված ոլորտներ և կգրանցենք նորանոր հաջողություններ:

Որպես ԱԻ նախարար և ՔՏՀԱ տեսչական խորհրդի նախագահ՝ կանեմ առավելագույնն այդ ամենը կյանքի կոչելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորելով տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներին՝ աշխատանքային հաջողություններ եմ մաղթում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում