ԳԳևորգ Թոսունյան

FlyOne Armenia-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը

FlyOne Armenia-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը

FlyOne Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով առաջին չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան  միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FlyOne Armenia ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործարարների, թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»,- նշում է FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում